Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.12.2020 | 00:03

Որ­քա՜ն ա­վե­լի լավ է հան­դի­մա­նել, քան ինքն իր մեջ զայ­րա­նալ։ Ով բռ­նու­թյամբ է դատ ա­նում, նման է այն ներ­քի­նուն, որ բռ­նա­նում է կույ­սի կու­սու­թյա­նը։ Մարդ կա, որ շա­տա­խո­սու­թյան պատ­ճա­ռով ա­տե­լի է դառ­նում բո­լո­րին, մար­դիկ էլ կան, ո­րոնց բե­րա­նում խոսք չկա։ Կան որ լուռ են, քան­զի չգի­տեն խո­սե­լու ժա­մա­նա­կը։ Ի­մաս­տուն մար­դը լռում է մինչև խո­սե­լու պա­հը, բայց ով անզ­գամ և ամ­բա­րիշտ է, ա­ռաջ է վա­զում։ Ով շա­տա­խո­սում է, կար­հա­մարհ­վի, և ով ան­չափ սաս­տում է իր խոս­քով, ա­տե­լի կլի­նի։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 20. 1-8

Դիտվել է՝ 26512

Մեկնաբանություններ